Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Թեյի բարենպաստ ազդեցությունը ատամների վրա

Թեյի բարենպաստ ազդեցությունը ատամների վրա

Մասնագետների կարծիքով օրական երեքից-չորս բաժակ թեյի օգտագործումը պաշտպանում է ատամների էմալը քայքայումից: Առավել օգտակար է սև թեյը: Այն նվազեցնում է կարիեսի ռիսկը և ազդում ստրեպտոկոկերի, լակտոբացիլների վրա:

 

Ստրեպտոկոկերը փոխանցվում են թքի հետ, իսկ լակտոբացիլները հայտնի են ատամները ոչնչացնելու իրենց ունակությամբ: Նույնիսկ շաքարը չի կարող խանգարել թեյի բարենպաստ ազդեցությանը: Ինչ վերաբերում է կանաչ թեյին, այն նույնպես արդյունավետ է, նաև պայքարում է բերանից տհաճ հոտի դեմ:

Բերանի խոռոչի հայտնի մանրէները, կապի մեջ են մտնում ածխաջրերի հետ: Քիմիական ռեակցիայի արդյունքում թթու է արտադրվում, որը ոչնչացնում է ատամի էմալը: Թեյը ունակ է թեթևացնել բորբոքումները, կանխել ադգեզիան և բակտերիաների աճը:

Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ թեյը պարունակում է անտիօքսիդանտներ, ֆլավոնոիդներ և կատեխիններ: Իսկ դրանք հակաբակտերիալ հատկություններ ունեն:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. saharniy-diabet.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ